Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի շրջանակում սեպետմբերի 6-7-ը հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում, որի ժամանակ քննարկվել են քաղաքական զարգացումներն անդամ երկրներում, ինչպես դիրքորոշումն Աֆղանստանի հարցով և իրավիճակը Հայաստանում ու Բելառուսում: Այս մասին ասվում է ԵԺԿ հայտարարության մեջ:
«ԵԺԿ քաղաքական վեհաժողովը տեղեկացվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակի մասին, որոնք դեռևս կալանավորված են, ինչը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական օրենքը: Արձանագրվել է եվրոպական ինստիտուտների կողմից նոր ջանքերի անհրաժշտությունն՝ ուղղված ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների ազատ արձակումն ապահովելուն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԵԺԿ պատվիրակների հաջորդ համաժողովը կկայան նոյեմբերի 17-18-ը Ռոտերդամում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը