07 09 2021

Պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ. Շարմազանով

Պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ակնհայտ է,որ պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ։

Նրանք փորձելու են տորպեդահարել ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգումն առնվազն 4 տարի հետո։
Բազմիցս նշել եմ,որ չնայած համադրվող որոշ շահերի՝ Կովկասում Ռուսաստանի առանցքային ախոյանը շարունակելու է մնալ Թուրքիան։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Նախ եւ առաջ անհրաժեշտ է աշխատանք ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ,որպեսզի ռուսական ռազմական երկարատեւ առաքելությունը դրվի ավելի լեգիտիմ հիմքերի վրա։

Գիտակցում,որ առաջիկայում առանց ռուսական ռազմական ներկայության գրեթե անհնար է Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Միաժամանակ ՌԴ-ի օժանդակությամբ վերազինել մեր զինված ուժերը։

Դիվանագիտական ակտիվ աշխատանք իրականացնել բոլոր ուղղություններով՝ փորձելով զսպել պանթուրքիզմի աճող ախորժակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձել վերադաձնել հայանպաստ/Սերժ Սարգսյանի բանակցած/ բանակցային ժառանգությունն, առաջնային դադձնելով ոչ թե հողեր տալու,այլ՝ Արցախի կարգավիճակի հարցը։

Կարո՞ղ է արդյոք այս խնդիրները լուծել հանձնված իշխանությունը ,որը վախենում է նույնիսկ Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։
Հաշվի առնելով Երեւանի եւ Անկարայի խաղաղասիրական,իսկ իրականում հակահայկական ռեւերանսները՝ ոչ,չի կարող»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ