06 09 2021

Միգուցե վախենո՞ւմ են, ինչ-որ բա՞ն ունեն թաքցնելու. Արթուր Ղազինյանը՝ ՔՊ-ի կողմից իրեն չընտրելու մասին



3-րդ անգամ, 4-րդ անգամ, թե 7-րդ անգամ, կորոշի խմբակցությունը, ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ խոսելով խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվելու հավանականության մասին։ «Խնդիրն իմ անձի հետ է կապված, նրանք ունեն վերապահում։ Չգիտեմ՝ վերապահումը կապվա՞ծ է իմ մասնագիտական որակավորման, հետևողականության, սկզբունքայնության, մինչև վերջ փորփրելու և իրականությունը բացահայտելու հանձնառության հետ։ Միգուցե, նրանք վախենո՞ւմ են, ինչ-որ բա՞ն ունեն թաքցնելու», - ասաց Արթուր Ղազինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ