Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Ռուսաստանի ևանձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դերին՝ 2020 թվականին Հարավային Կովկասում ռազմական գործողությունների դադարեցման գործում:
«Խոսելով անցյալ տարվա մասին ՝ մենք չենք կարող չխոսել մեր և առաջին հերթին մեր նախագահի՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների դադարեցման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ ջանքերի մասին։ Դրանք այժմ հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է այդ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները»,- նշել է Լավրովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը