03 09 2021

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին․ Ադամ Շիֆ

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ներկայացնում է հայաշատ Կալիֆորնիա նահանգը, միացել է Արցախի Անկախութույան օրվա առթիվ ուղերձներին՝ նշելով, որ շարունակելու է պայքարել հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:

«Այսօր միավորվում ենք՝ նշելու Արցախի Անկախության օրը: 30 տարի առաջ Աչցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Թեև Արցախի ուղին երբեք հեշտ չի եղել, անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը փորձեց Արցախի ժողովրդին աներևակայելի եղանակներով:

Ձեր դիմակայությունն այդ փորձությանը ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար: Այս կարևոր օրը եկեք կրկին նվիրվենք սպառնալիքների դեմ պայքարին, որոնց առաջ կանգնած է Արցախի ժողովուրդը: Քանի որ անկախությունը հանուն ազատության պայքարի սկիզբն է միայն:

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պայքարելով Արցախի ինքնորոշման և անվտանգության համար: Սպասում եմ այն օրվան, երբ Արցախը վերջապես կվայելի միջազգային ճանաչում, որից այսքան երկար զրկված է եղել»,- ասել է կոնգրեսականն իր ուղերձում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ