02 09 2021

Ինչո՞ւ Փաշինյանը արձակուրդը գերադասեց Արցախի տոնի մասնակցությունից. Պարզաբանում է նախարարը



Տարածքային կառավարման  նախարար Գնել Սանոսյանից սեպտեմբերի 2-ին կառավարության նիստից առաջ Yerevan.Today-ի լրագրողը հետաքրքրվել է՝ ինչ մեսիջ էր Սյունիքի որոշ տեղանունները կոչել Ալիևին հաճո ձևով՝ ադրբեջաներեն:

Վարչապետ Փաշինյանը շտապել է Սյունիքի որոշ տեղանուններ ադրբեջաներեն կոչել, արդյո՞ք դա չի նշանակում , որ նա այդ հատվածում դելիմիտացիա արել է միանձնյա, այս հարցին Սանոսյանն արձագանքել է խուսափողական ձևով.

 «Գորիս –Կապան ճանապարհը մերն է, բայց կան այդ ճանապարհին որոշ ոլորաններ , որոնք վիճելի են  և դրանք քննարկման փուլում են: սահմանազատման ածխատանքները շատ հստակկ են ՝ ձևավորվում են հանձնաժողովներ և սկսում են քննարկումներ»: Այդ դեպքում ինչու՞ է իշխանությունն  ի սկզբանե հրաժարվում Սև լճի տարածքում մայիսին զավթված բարձունքից, ինչու է շտապում ասել՝, որ մենք նոր տաարածքներ զաթող չենք՝ չորոշակիացնելով պատերազմից հետո զավթված տարածքների ետ վերադարձնելու պահանջը, այս հարցին նախարարը ակնհայտորեն վախեցավ արձագանքել, որ հանկարծ Փաշինյանի տեսակետից տարբերվող տեսակետ չհայտնի:

Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գերադասել արձակուրդի վայելքը՝ Արցախի անկախության օրվա միջոցառումից: Վա՞խ է դա Ալիևից, թե՞ զգուշավորություն, Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ՝ իշխանության ներկայացուցիչն ասաց, որ իրեն իր ոլորտի մասին միայն հարցեր ուղղենք:       

Նախարարը խոսեց նաև վերջին շրջանում Կութի տների կտուրներին արձակած թշնամու կրակոցներից, բայց ասաց, որ այդպիսի դեպքերի ժամանակ բնակիչները միայնակ չեն, «Նրանց կողքին է բանակը, պրոցես կա, մի գուցե մի քիչ դանդաղում են, բայց այս ընթացքում բանակցություններ են ընթանում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ