Ուրեմն էդպես է պետք։ Քաղաքական որոշում է կայացվել այդ ձևով անել։ Ինչ-որ այլ բաներ մի փնտրեք, նորմալ է։ Այս մասին կառավարության նիստից հետ ճեպազրույցում պատասխանելով Yerevan.Today-ի հարցին, թե ինչո՞ւ Արցախի հանրապետության հռչակման 30-ամյակին ՀՀ բարձր ղեկավարությունը Արցախ չի այցելել, ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը:
«ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդպես անել։ Որևէ խնդիր չկա, ես կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ ավելի մեծ պրոբլեմներ շինել», - շեշտեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը