«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սա Սիսակ Գաբրիելյանն է, մի քանի օր առաջ սույն էակը ԱԺ ընդդիմադիր պատգանավորներից մեկին հրապարակային, նաև ԱԺ կին պատգամավորների ներկայությամբ հայհոյահոսեց՝ սպառնալով, որ դիմացինը մատը․․․
Ի դեպ, Սիսակը՝ Նարեկ Գրիգորյանի և Վահագն Ալեքսանյանի հետ, լեգեոներների այն եռյակի կազմում էր, որ ձեռքները բռունցքած, իսկ ոտքը հարվածի պատրաստ իջավ ամբիոնի մոտ՝ նիկոլի ներկայությամբ, գուցեև ցուցումով, հավատարմության ջարդահանդես կազմակերպելու և հաշվեհարդար տեսնելու ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի նկատմամբ, որը իշխանությանը քննադատելու «համարձակություն» էր ունեցել։
Հավանաբար, հրապարակային «հավատարմության» սույն առաջամարտիկը ՔՊ խմբակցության ամենակրթված և «կուլտուրականներից» մեկը լինելու համարումն ունի։
Օրերս քաղաքական մեծամասնությունը նրան ընտրեց իմ կարծիքով ԱԺ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Այսօր հանրապետության շուրջ 37 հազար առաջին դասարանցիներ ոտք դրեցին դպրոց։ Վաղը մի քանի տասնյակ հազար աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ կմտնեն ուսումնական հաստատություններ՝ վստահ, որ նորընտիր Ազգային Ժողովում կրթական և մշակութային խնդիրները ապահով ձեռքերում են, որ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները օրենսդրական հրաշալի լուծումներ կստանան, որ երիտասարդության և սպորտի հարցերը այնքան կարժևորվեն, որ արտագաղթելու մասին մտածող էլ չի լինի։
Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, շնորհավոր սեպտեմբերի 1․ ամենամեծ ոլորտներ ընդգրկող և մեր հոգևոր անվտանգության հարցերով զբաղվող ԱԺ հանձնաժողովը արժանի ձեռքերում է։
Կեցցեն գիտելիքն ու լույսը!!!!
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը