Պատմաբան Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ճակատագրական մեջբերում
«2007-2010 թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում»։
Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական և ներկայումս աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի պաշտոնական կենսագրությունից է մեջբերված։ Այո, այո նույն այն անձը, ով 2018 թ․ հունիսին ներխուժեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որն իր նախարար եղած ժամանակ անվանում էր "Մեծ Եղեռնի տուն-թանգարան"․․․
Հիմա հարց է առաջանում․ 3 տարի շարունակ այդ հաշտեցման փորձերի մեջ ներգրավված այս անձը ոչ մի բառ չարտաբերեց 44-օրյա պատերազմի, մեր կորուստների, Թուրքիայի ներգրավվածության ու դրա վտանգների մասին։ Միգուցե դրական ազդակները Թուրքիայից Արայիկ Հարությունյանի խողովակներո՞վ է գալիս մենք չենք տեսնում․․․
Հետո մի անհամեստ հարց հենց վարչապետին․ նախարար եղած ժամանակ Արայիկ Հարությունյանի երկու տեղեկալները մեծ գումարների յուրացման ու ատկատների գործով ենթարկվեցին քրեական պատասխանատվության։ Նորմալ երկրում նման մարդիկ մեկուսացվում են պետական կառավարումից, իսկ Հայաստանի Հանրապետությունում դառնում են Վարչապետի խորհրդական ու աշխատակազմի ղեկավար։ Բացատրություններ կա՞ն․․․»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը