Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2021-ի օգոստոսի 15-ին ասում էի, որ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացների հետևանքով Արցախի գրավյալ տարածքներում կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումներ և սպառնալիք լինել ինչպես հայկական, այնպես էլ իրանական պետականությանը։ Շատերը կրկին համարեցին, որ ես ֆանտաստիկայի ժանրից եմ խոսում և աֆղանական ահաբեկչությունը որևէ կերպ մեզ չի հասնի, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան զրկվել են աֆղանական գործոնից։
Այսօր Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում Արցախի օկուպացված տարածքներ։
Եթե նախկինում իմ ֆաստարկված վերլուծությունները իրականություն էին դառնում 2-3 ամիս անց, ապա այս դեպքում 15 օր անցավ։ Իրադարձությունների ընթացքն արագանում է, մենք ևս մեր գործողությունները արագացնելու կարիք ունենք, հակառակ դեպքում էլի թղթե շերեփի օրն ենք ընկնելու։
Պետք է տեսնել ապագան ու գործողությունները կառուցել ըստ դրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը