30 08 2021

1998-ին, երբ բոլորը նավթի հոտով պեչենիին «կակա» էին ասում, որոշ ՔՊ-ականներ դղյակում էին մեծանում․ Գրիգորյան



Պողպատե մանդատը, որ անհայրենիք եթիմները ՀՀ հրապարակում տվեցին իրենց առաջնորդին, առաջինը օգտագործեցին Մանախի վրա, այնուհետև պրոֆեսոր Չարչյանի վրա, հետո ձերբակալվեցին 4 սյունեցի համայնքապետերը։ Հարգելի նիկոլականները, ինչ են ձեզ խոսք տվել, որ նախկինների ձեռքից կառնեն դղյակները, կառնեն փողերը և ձեզ կբաժանեն, որ կշինեն նախկիններին, ոնց որ ասեց ալկաշ անհայրենիք եթիմը և դուք բոլորդ շատ ուրախացաք՝ ոնց է նախկիններից վերցնելու ձեզ բաժանի։ Ումի՞ց է առնելու այս համայնքապետերից թե Արմեն Չարչյանից, որտեղի՞ց այս մարդկանց դղյակ։ Մամուլի ասուլսիում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«Եթե մինչև հիմա ոչ մի դղյակատեր ձերբակալված չէ, իսկ ո՞վ է նստած պրոթուրքական, «Թուրքի քայլը» կուսակցության անդամներից, իսկ ո՞վ է նստած «մինի մեջլիսում», կարո՞ղ է այդ դղյակները էն մարդկանց ձեռքից առնեք, որտեղ որ մեծացել են որոշ ԱԺ պատգամավորներ, որոնք խոսում են կոռուպցիայից։ 1998 թվականին, երբ բոլորը նավթի հոտով պեչենին կակա էին, ասում այդ մարդիկ արդեն դղյակում էին ապրում։ Իսկ կարող է ուրիշ տեղ դղյակ ման գանք, օրինակ նախկին օլիգարխների, ՊՆ փոխնախարաների մոտ։ Քշեք Ձորաղբյուր տեսեք ով է այնտեղ դղյակներ կառուցել, կամ բացեք ՔՊ ֆրակցիայի ցուցակը, տեսեք՝ ով, որտեղ է ապրում քանի հոգի կա այնտեղ դղյակում ապրող։ Ձեզ ասել են դղյակները կվերցնեն ձեզ բաժանեն, բայց ոչ կվերցնեն, ոչ կբաժանենն, որովհետև վերցնելուց իրենք իրենցից են վերցնելու, բայց ձեզ հասնում է»,- ասաց Գրիգորյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ