Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․
Նիկոլ Փաշինյանը, շրջապատված թիկնապահներով, ԱԺ-ում նստած դիտում է, թե իր պատգամավորներից ով է ավելի «դուխով»։ ՔՊ-ի պատգամավոր տղաներն էլ, ոգևորված իրենց շեֆի ներկայությունից, աքլորանում են՝ հարձակվելով ընդդիմադիր պատգամավորների վրա։
Ամբողջ կյանքում որևէ ոլորտում չկայացած մարդիկ փորձում են կայանալ ձեռնամարտում՝ թաքնվելով անվտանգության աշխատողների հետևում և աչքի պոչով նայելով, թե արդյո՞ք շեֆը տեսավ իրենց «հերոսությունը»։
Ընդդիմությունն, իհարկե, իր մեղքի բաժինն ունի խորհրդարանական բախումներում, բայց ընդդիմությունը հենց նրա համար է, որ ընդդիմանա իշխանությանը և ցույց տա իշխանության սխալները՝ այդ թվում սուր ձևակերպումներով։ Աշխարհում այդպես է։ Իշխանության մանկլավիկներն էլ, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ, այնպես էլ հիմա, չեն հասկացել քաղաքական տեսության այս պարզ կանոնը։
Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ երբ Շմայսները կամ մյուս մականունավորները ՀՀԿ-ի թողտվությամբ, իրենց ամենաթողության աստված էին կարգել խորհրդարանում, լուսահոգի Վահան Հովհաննիսյանն ասաց՝ շուտով նրանց դալաններում ռեժիմով են ծեծելու։
Հիմա ես պատկերացնում եմ, թե այսօրվա ՔՊ-ական պատգամավոր ջահելներին դալաններում որ բռնեն, ի՞նչ է լինելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը