Ես խորհրդարանի ամբիոնից ասել եմ, որ մեր սահմանները մի թվականի քարտեզով չեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:
«2024 թվականին որոշվում է Բաղանիս, Բաղանիս- Այրում, Ոսկեպար- Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի ինչ-որ հատվածներ։ Այստեղ մենք ունենալու ենք 24-թվականի քարտեզ հիմնված նախկին որևէ քարտեզի վրա։ Սա լինելու է 24 թվականի քարտեզը։ Այս տարի հնարավոր է մենք այլ հատվածներ սահմանագծենք՝ ինչ, որ սահմանազագծենք կֆիքսվի 24 թվականի քարտեզով։ Բայց, ակնհայտորեն, մենք այս տարի այս ամբողջը չեն ավարտելու, 25 թվականի քարտեզ էլ է լինելու, մեծ հավանականությամբ 26 թվականի քարտեզ է լինելու»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը