25 04 2024

Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր

Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խաղաղ ակցիաների մասնակից  ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններին է անդրադարձել։

«Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական բաժանմունքում, քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին:

Որքան խնդիրը ներքաղաքականից ազգայինի է վերածվում, այնքան իշխանության գործողություններն առավել կոշտ բնույթ են կրում:

Շատերի համար էլ Նիկոլի «թասիբ պահելը» աչքի ընկնելու և պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել»,- գրել է Աբրահամյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ