Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավ-էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ-էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:
«Հայաստանի 29 743 քկմ տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից և անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք:
Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավի Հայաստանի մաս լինելը: Երբ մենք դա կհիմնավորենք, մեն արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա և գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը