Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգն օր-օրի կարգավորվում է, քանի որ թե՛ դեղատոմս դուրս գրողները, թե՛ հիվանդները համակարգին սովորում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Արդեն 90 հազարից ավել էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ լավ աշխատում է»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը և միաժամանակ ներողություն խնդրեց քաղաքացիներից, քանի որ ցանկացած համակարգի ներդնելուց ժամանակ է պետք, որպեսզի այն աշխատի։
Արձագանքելով առողջապահության նախկին նախարար Արսեն Թոթոսյանի հայտարարությանը, թե էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը պատրաստ չէին՝ Ավանեսյանն ասաց. «Կարծում եմ, որ մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել և ասել, որ հաջորդ դարերում կլինեն ավելի պատրաստված հասարակություններ, տեխնիկաներ և ոչինչ չանել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը