25 08 2021

Հայկ Սարգսյանը ծառայությունից ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր Պն-ն, հիմա ու՞մ է մեղադրում. Րաֆֆի Ասլանյան

Հայկ Սարգսյանը ծառայությունից ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր Պն-ն, հիմա ու՞մ է մեղադրում. Րաֆֆի Ասլանյան

Նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատերը գուցե տեղյակ չեն, ուստի ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս զինվորական ծառայությունից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, հիմա ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով, ի՞նչ հիմքով։

Գիտեի, որ պոպուլիզմն այս մարդկանց կերել է, բայց որ դրա արդյունքում նաև հիշողությունն են կորցրել, այսօր ակնհայտ դարձավ։ Առայժմ փակագծեր չեմ բացում, պարզապես խելոք մնացեք տղե’րք, հերոս մի ձևացեք, նույնիսկ կասեի՝ մի քիչ էլ գլուխներդ կախ ման եկեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ