24 08 2021

Կառավարությունը պատրաստվում է նոր զիջումների, նոր կապիտուլյացիայի․Արմեն Ռուստամյան



«Այս կառավարության ծրագիրը ոչ այլ ինչ է քան՝  կանխամտածված գործողություն՝ քողարկելու առաջիկայում մեզ պատուհասող ամբողջական կապիտուլյացիան»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ խորհրդարանում ելույթի ժամանակ։

«Մոտալուտ կապիտուլյացիայի բուն իմաստը հետևյալն է․ վերջնականապես հրաժարվել Հայաստանի անկախության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրերի  կենսագործման առաքելությունից։ Մեր ձախողումների պատճառների պատճառը այս հռչակագրերից, ասել է թե՝ ազգային պետական ուղեգծից շեղումներն են միշտ եղել։ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել արցախյան ազատամարտի պայմաններում և  հիմա այս պատերազմից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար Հայաստանի անկախությունից, եթե չլիներ արցախյան ազատամարտի մեր հաղթանակը։ Հիմա այդ հաղթանակը ձեր Կառավարությունը մսխել է և հարց է առաջացել՝ ի՞նչ է մնալու Հայաստանի անկախությունից։ Ձեր Կառավարությունը Արցախի անկախության և Հայաստանի ինքնիշխանության կապը չի տեսել, ավելին՝ դուք ձեր հեղափոխության փառաբանման և  ձեռ առաջնորդի մեծարման նապատակով՝ նսեմացրել եք արցախյան ազատամարտի հաղթանակը։ Հիմա ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել ժողովրդի կողմից ձեզ փոխանցված ժառանգությունը, Կառավարության ա՞յս ծրագրով, Կառավարության  այս ծրագիրը ոչ այլ ինչ է, քան նոր կապիտուլյացիայի նախերգանք և ընդդիմության խնդիրն է՝ քողազերծել այս հերթական դավադրությունը, որը պատրաստվում է իրականացնել այս նույն Կառավարությունը՝ ժողովրդի թիկունքում»,-նշեց Արմեն Ռուստամյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ