24 08 2021

Բռնապետ Հուսեինի ու Պինոչետի օրոք պառլամենտներում երբեք այսպիսի վարքագիծ չէիք տեսնի. Արամ Վարդևանյան



Տեսանյութերով արձանագրել եմ ու տպավորությունս այն է, որ Արծվիկ Մինասյանն առնվազն մի քանի մարմնական  վնասվածք է ստացել, իսկ սա ենթադրում է ակնհայտ քրեորեն հետապնդելի արարք և սա դառնալու է բավական ընդգրկուն քրեական գործ:

Այսօր ԱԺ-ում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ասել է «Հայաստաան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Իսկ թե բարոյական ինչ գնահատականի կարժանանա, օրինակ, Աննա Մկրտչյանի տեսարանն ապահովելու վարքագիծը, չգիտեմ, բայց ասեմ՝ գարշանք էր առաջացնում ուղղակի:

Նրա խոսքով՝ այս իշխանության գործողությությունները բռնապետություն անվանելը հաճախ ընկավել է խիստ գնահատական, մինչդեռ այսօր ԱԺ դահլիճում ընդմիջմանը դրսևորված վարքագիծը լրիվ դրա վկայությունն է:

Սադամ Հուսեինի, Պինոչետիի կամ այլ բռնապետերի օրոք իրենց պառլամենտերում նման վարքագիծ դուք երբեք չէիք տեսնի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ