Զենքի մատակարարման իրականացումը ՌԴ ինքնիշխան իրավունքն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը:
«Մենք շատ ենք կարդում, լսում այդ մասին: Մենք համապատասխան փոխգործակցություն ունենք եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ: Մենք նաեւ հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանումը»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը