Օգոստոսի 17-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը: Այսպիսով՝ Սևանա լճից ջրառը հասցվեց 245 միլիոն խմ-ի:
Նախագիծին կողմ քվեարկեցին 65, դեմ՝ 20 պատգամավոր: Ձեռնպահ ոչ ոք չէր եղել:
Իշխանական պատգամավորներից բոլորը կողմ էին նախագծին, այդ թվում նաև Լենա Նազարյանը, Սերգեյ Բագրատյանը և Հովիկ Աղազարյանը:
Ստորև մենք առանձնացրել ենք նրանց 2017 և 2018 թվականների ելույթները, երբ նորից խոսք էր գնում Սևանից լրացուցիչ ջրառ անելու մասին: Նրանք ոչ միայն դեմ էին, այլև լուրջ հիմնավորումներ էին բերում, կոռուպցիոն սխեմաներ փնտրում: Իսկ վերջին նիստին ոչ միայն չխոսեցին, այլ նաև կողմ քվեարկեցին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը