12 08 2021

Փաստորեն Ալիևը Ձեզ համար այլևս խաղացող չէ՞, դուք մեծ խաղացողների հետ եք խաղու՞մ. Ագնեսա Խամոյանը՝ պատգամավորին



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը այսօր ԱԺ-ում հարց ուղղելով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանին՝ հիշեցրեց նրան, թե ինչպես էին ժամանակին թշնամուն սիրաշահելով իբր խուսափում յուղ լցնել կրակին , ինչպես որ այսօր են դա անում, որպեսզի լարված տարածաշրջանում նոր լարում չստեղծեն:

«Չնայած Ալիևի կոշտ հռետորաբանությանը՝  Փաշինյանը պարբերաբար ասում էր, որ Ալիևը կիրթ է, կառուցողական է և ինքն էլ է ուզում խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ապահովել, ՀԻմա փաստորեն երբ Ալիևը անվրդով խոսում է Սևան հասնելու, Վարդենիսը գրավելու և Երևան հասնելու մասին, Դուք նորից կրակի վրա յուղ չլցնելու կոչն եք անում:  հստակեցնենք փաստորեն ձեր քաղաքականության այս փիլիսոփայությունն  արդյունավե՞տ է լինելո», -ասաց Խամոյանը: Արման Եղոյանն ի պատասխան նրան՝ նշեց, որ կոմպլեմենտար քաղաքականությունը դեռևս չի նշանակում , որ դա իրականությունն է, դա ընդամենը ունենում է քաղաքական նպատակներ.

«Եթե ես այս ամբիոնից կամ որևէ հարցազրույցում ասեմ, օրինակ, որ տիկին Խամոյանը կառուցողականմ և նրբանկատ մարդ է, դա ամենևին էլ չի նշանակի, որ ես էդպես էլ կարծում եմ, Դուք միանգամից չհավատաք դրան, դա կարող է հետապնդել որոշակի քաղաքական նպատակներ, որոնց ես կարող է հասնեմ, կամ ոչ: Եթե չհաջողեմ իմ նպատակում, հնարավոր է հաջորդ ելույթում ասեմ՝ չէ, կարծում եմ Խամոյանն այդքան էլ նրբանկատ չի, հաջորդիվ գուցե նաև մեկ այլ քաղաքական գործիք կիևառեմ: Այնպես որ քաղաքակամն ելույթը գիտական ատենախոսություն չի»:

«Զավեշտալի է ինձ համար Ձեր չափից ավել ինքնավստահությունը, Փաստորեն Ալիևը Ձեզ համար այլևս խաղացող չէ, դերակատար չէ՞, հա՞… դուք մեծ խաղացողների հետ եք խաղու՞մ»,-հակադարձել է Ագնեսա Խամոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ