12 08 2021

Ի վերջո մարդն ազա՞տ է իր որոշումներում՝ համավարակի դեմ պայքարի ինչ մեթոդ նախընտրել. Գեղամ Նազարյան



Կորոնավիրուսի տարածման ու պայքարի այս խելահեղ պայքարի մեջ ինձ հետաքրիր է Ձեր պատկերացումները՝ հատկապես, որ ամբողջ աշխարհում կարծես խնդիր է դրվել խախտել մարդու ամենակարևոր իրավունքը՝ դա կամքի ազատությունն է , և Հայստանում նույնական է այս տենդենցը:

Պետական կառոցներում աշխատակցին պարգևավճար չտալու սպառնալիքով հարկադրում են պատվաստվել կորոնավարակի դեմ: Մինչդեռ իմ կարծիքով այս սպառնալիքներն ու հարկադրանքը հակազդեցություն են առաջացնում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հայցելով Մարդու իրավունքների հանձնաժոովի նախագահի թեկնածու  Թագուհի Թովմասյանի տեսակետն  այս պարտադրանքների առնչությամբ.

«Դուք ուշադրության կենտռրոնում պահելու՞ եք այս պարտադրանքի խնդիրը և Ձեր կարծիքով  մարդն ազա՞տ է իր որոշումներում՝ ի վերջո ինքն  ընտրի թե պայքարի ինչ մեթոդ է նախընտրում համավարակի դեմ և պե՞տք է 17-19 տարեկաններիկն պարտադրել պատվաստվել»:

«Կորոնավարակի բռնապետությամբ ապրելն անտանելի է, բայց պետությունն էլ իր խնդիրն ունի՝ պետք է մարդու անվտանգ ապրելու պայմանները երածխավորի, այս հարցում թատրոնի տոմսերով ծահագրգռելն այդ այլըտրանքը չէ, որը պարտադրում է պատվաստվել, առաջիկայում հանձնաժողովը քննարկումներ կծավալի»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ