11 08 2021

Այսօր մենք էներգակիրների հարցով տեղից չենք կարողանում շարժվել. Արմեն Գևորգյան



2000-ականներին մեր պետական ապարատը համալրված չէր այնպիսի տաղանդավոր մարդկանցով, ինչպես հիմա, այդ պոտենցիալը կա և այսօր այդ պոտենցիալով չկարողանալ ավելի հետաքրքիր ծրագրեր նախանշել, լրջագույն խնդիր է: Այս մասին իր եզրափակիչ ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Գևորգյանը:

«Ես գտնում եմ, որ իմ կապերով, գիտելիքներով կկարողանամ հանձնաժողովում օգտակար լինել, ի վերջո ես վեց տարի եղել եմ ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, չնայած գիտեմ, որ հանձնաժողովում մեծամասնություն լինելու է իշխող ուժը: Ինձ համար հայրենիքից ավելի բարձր միայն իմ ընտանիքն է, եթե ես կկարողանամ իմ ռեսուրսներով օգուտ բերել երկրին, ես միայն պատրաստ կլինեմ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ