Մենք չենք եկել այս խորհրդարան, ջան ասենք, ջան լսենք, մենք եկել ենք այստեղ իրականությունը ասելու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մենք գիտենք, որ նույնիսկ մեր հասարակությունն է հոգնել այս ամենինց, բայց կան հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ, դուք տեսաք, որ մենք հարց ենք տալիս երկրի անվտանգային մարտահրավերների մասին, իրենք նորից խոսում են Մարտի 1, Հոկտեմբերի 27, հետո էլ խոսում են կառուցողական աշխատանքի մասին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը