10 08 2021

Ե՞րբ է Ալիևը կառուցողական եղել. Հարց՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածուին



2020 թվականի մայիս 6-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից տեսնում է՝ նա կառուցողական է տրամադրված։ Որտե՞ղ է տեսել Ալիևի կառուցողականությունը Փաշինյանը և ինչո՞ւ այդ հայտարարությունից 4 ամիս անց եղավ պատերազմ․ այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ Ալիևը կառուցողական կլինի, եթե կատարի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը։

Պատգամավորը կրկնեց հարցը՝ նշելով, որ դա եղել է նոյեմբերի 9-ից առաջ։ Աղաջանյանը ասաց, որ բանակցություններն ինչ-որ պահի եղել են կառուցողական։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ