«Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց ինչպես է գնահատում Անդրանիկ Քքոչարյանը տարածաշրջանային անվտանգությունը՝ 44-օրյա պատերազմից հետո, արդյո՞ք համարժեք է գործել իշխանությունը հրատապություն պահանջող հացերի լուծման տեսանկյունից:
Անդրանիկ Քոչարյանը նախ վիրավորվեց Տիգրան Աբրահանյանից, որ իրեն հատուկ պարոնով չդիմեց, և հետո հիշեցնելով իր պաշժտոնական դիրքը՝ պատասխանեց.
Արվում է բոլոր անվտանգային գործողությունները, իհարկե Դուք կուզեիք ավելին, բայց ավելիին հասնելու մեր այսօրվա հնարավորությունների սահմանը Դուք դեռ չգիտեք , բայց պետք է գնահատենք այն իրողությամբ, որ մենք պատերազմում պարտվել ենք և կորցրել ենք այդ ընթացքում մեր անվտանգային գործիքակազմի կազմը՝ թե սպառազինության և թե անձնակազմի մասով: Թե ինչ արագությամբ և ինչ միջավայրում կվերականգնենք այդ կորուստները, դա կախված է մեզնից, այդ թվում Ձեզանից:
Տիգրան Աբրահամյանը կոշտ դիտարկում արեց անվտանգային ռիսկերի մասին իր հարցից խուսափելու համար և հիշեցրեց Քոչարյանին , որ նա իրեն ընտրված հանձնաժողովի նախագահ իրավունք չունի ներկայացնել, ընտրությունը դեռևս չի կայացել:
«Պարոն Աբրահամյան ոչ մի կադրային կամ կառուցվածքային փոփոխություն հենց այնպես տեղի չի ունենում այսօր, տեղի են ունենում ուժային վերադասավորումներ, այնպես որ դուք էլ գիտեք ոչ մի կադրային փոփոխություն հենց այնպես չի արվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը