«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ մամիջանյանն այսօր ստիպեց Անդրանիկ Քոչարյանին հրապարակայնորեն առաջին անգամ պարզաբանում տալ՝ աղետի գոտում ժամանակին արած իր թալանի մասին, որին մամուլն հաճախ է անդրադառնում ՝ խիստ ուշագրավ մանրամասներով:
«Այն ժամանակ երբ Դուք ստանձնել էիք աղետի գոտու վերկանգնման աշխատանքների համակարգման պատասխանատվությունը երկու խնդիր կա՝
«Ես կարծում եմ նախկին իշխանությունները եթե այդպիսի տվյալներ ունեին իմ վերաբերյալ, քարը քարին չէին թողի, ինչ՞ ու էին թողել, որ ես սենց հանգիստ ապրեմ, մարտի 1-ի փաստահավաք խմբի 5 զեկույց ներկայացնեմ, ի վերջո «Ուրալ սիբ փշին»-ի այդ կռանները հաստատ Բաղրամյան պողոտայում կանգնած չեն, սահման են հատել, եթե հատել են, հիմա հաղորդում եք Դուք տալիս իրավապահ մարմիններին, թող քննեն տեսնեն, դրանք տելեգրամ կանալների սին նյութե՞ր են, թե՞ դրանք պարզապես շահարկվող ինչ-որ թեմաներ են, որպեսզի փորձեն նսեմացնել իմ կատարած ածխատանքը Աղետի գոտում»,-արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը ՝ հիշատակելով, որ իր հետ այն ժամանակ աշխատածներից մեկն այսօր էլ Վերահսկողական ծառայությունում՝ Գեորգի Ֆարյան:
Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է վերընտրվել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը