Պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուն այն նույն թեկնածուն է, որը նույն պաշտոնում եղել է նաև 2019 թվականին, այն ժամանակ, երբ իրավական կարգը Հայաստանում կազմաքանդվեց: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Ուզում եմ ձեզ շնորհավորել, հերթական աննախադեպն եք գրանցել, առաջին անգամ ՀՀ-ում ձևավորվում է խորհրդարան, որտղ 16 պատգամավոր գտնվում է քաղաքական հետապնդման տակ, բոլորն էլ ընդդիմությունից, հետո խոսում եք հավասար մրցակցությունից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը