06 08 2021

Արցախի կարգավիճակի խնդիրը պետք է վերադարձվի քաղաքական օրակարգ․ Աղվան Վարդանյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը խոսելով Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկի մասին , նշեց որ այն զուտ քաղաքական  է՝ պայամանավորված այսօրվա իրողություններով։ 

 «Պարտավոր ենք Հայաստանի ու հայության օրակարգ վերադարձնել մեծ, լուրջ նպատակներ, Արցախի կարգավիճակի խնդիրը դարձյալ պետք է վերադարձվի համայն հայության քաղաքական օրակարգ․ հանձնաժողովը կլինի ազդանշան աշխարհին, որ մենք չենք համակերպվել ու չենք համակերպվելու պատերազմի  արդունքների հետ, որ մենք վճռական ենք՝ շարունակելու Հայաստանի և Արցախի վերականգնումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ