ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անհարմար դրության մեջ հայտնվեց 44 օրյա պատերազմից հետո կորսված տարածքների, տարհանված արցախցիների կորուստների գնհատումների և փոխհատուցման մասին լրագրողի հարցադրումից:
Սկզբում՝ նախարար Քերոբյանի պդնմամբ՝ այդ գույքագրումն արվել է և տվյալներին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է տիրապետում, հետո էլ ասաց, թե դեռևս արվում է գույքագրում Արցախից թշնամուն հանձնած տարածքների բնակիչների գույքային և տնտեսական կորուստնեների տվյալների համար չեն դիմել- չենհարցրել անձամբ բնակիչներին, քանի որ դրանց տվայլները մինչ այդ ունիեն, իսկ վերջում արդեն չէր կողմնորոշվում՝ ի վերջո այդ գույքագրումն ավարտված է թե ոչ, և որ կառույց ն է իրականացրել՝ ՀՀ էկոնոմիկայի՞, թե՞Ֆինանսների նախարարությունը: Ամեն դեպքում բիզնեսմեն նախարարը ճկուն գտնվեց և համասեռ լուծում տվեց հարցին՝ մենք և ֆինանսների նախարարությունը արել ենք ու դեռ շարունակվում է այդ տվյալների հավաքագրումը: Իսկ թե իրականում ինչ է արվել ի վերջո, ինչ ծավալի կորուստներ և դրանք ինչ հետևանք են ունեցել ՀՀ տնտեսության վրա, Արցախի բնակչության կյանքի որակի … և ի վերջոերբ ու ինչ մեխանիզմով, ինչ միջոցներով են պատրաստվում փոխհատուցել Արցախից տարհանված բնակչության ունեցվածքի կորուստները և ստույգ ինչ ժամկետներում, նախարարը կցկտուր լղոզված պատասխաններ տվեց:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը