Արցախը պետք է պաշտպանել և իրավիճակն ու իրականությունն այսօր այնպիսին է, որ Արցախին հարվածում են ոչ միայն թուրք-ադրբեջանական ահաբեկիչները, նրանց ագրեսիվ վարքագիծը, այլ նաև Հայաստանում իշխանությունը զավթած դավադիրները: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ես չեմ եկել բացատրելու մարդկանց մի խմբակի, ովքեր մտածում են, որ Շուշին Շուշա է, ովքեր մտածում են, որ Հայաստանը ցանկացած տրամագծով հնարավոր է բաժանել միայն թուրքին հարմար միջանցք տալու համար, առավելևս ինչ-որ մեկին, ով մտածում է, որ հայ գերեվարող և հայ սպանող Ալիևը կիրթ է ու կառուցողական: Հատկապես այս մարդկանցից չեմ եկել քվե խնդրելու Արցախի համար մի շատ պարզ պատճառով՝ 44 օր շարունակ, չհաշված դրան նախորդող երեք տարիները, Արցախն ուղղակի աղերսում էր իրեն մենակ չթողնել թուրքի հետ»:
Աննա Մկրտչյանի ելույթի ընթացքում երկու անգամ ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանը ընդհատեց նրան՝ կոչ անելով կոռեկտ արտահայտվել, այսինքն՝ չտալ Նիկոլ անունը։ Դրանից անմիջապես հետո դահլիճ եկավ Ալեն Սիմոնյանը, որը մինչ այդ բացակայում էր և կապիտուլյանտ բառից հետո նա վերջնականապես ընդհատեց Աննա Մկրտչյանին։
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը