Այս դահլիճում խոսում են Հոկտեմբերի 27-ի մասին, մարդիկ, ովքեր այդ ժամանակ եղել են 10-12 տարեկան, չի կարելի չէ այդքան ինքնավստահությամբ խոսել բաների մասին, որից տեղյակ չեք: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Հիմնավորում եք այս դահլիճի ներսում և դրսում անվտանգության միջոցառումները Հոկտեմբերի 27-ով, բա երբ որ 2018-ին ԱԺ դարպասները բացում էիք, այդ ժամանակ Հոկտեմբերի 27-ը չէր եղել»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ իշխանությունը սովորաբար ականջները փակելու սովորություն ունի, այնքան չի լսում, չի տեսնում, մինչև հեռանում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը