Իշխան Սաղաթելյանը մամուլի հրապարակումներից հասկացել է, որ ինքը իշխանության համար ցանկալի թեկնածու չէ՝ որպես ԱԺ փոխխոսնակ:
Եթե այդուհանդերձ իշխանական պատգամավորները չկատարեն սահմանադրության պահանջըև կողմ չքվեարկեն ընդդիմության թեկնածու Սաղաթելյանի օգտին, ինքն ամեն դեպքում ինքը դրանից շատ չի տխրի:
«Վայ էն ընդդիմությանը, որ իշխանության սրտի թեկնածու ունենա»,-ասել է Իշխան Սաղաթելյանը՝ իր նկատմամբ քայլականների վերաբերմունքի մասին Ագնեսա Խամոյանի հարցադրմանն ի պատասխան:
ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու Իշխան Սաղաթելայնը վստահեցրել է նաև, որ իր ընկերների կողքին նստատեղին էլ շատ լավ է իրեն զգում և շարունակելու է պայքարը բոլոր դեպքերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը