Երբ խոսվում է 2008 թվականի Մարտի 1-ի մասին և դրա ազդեցության, կարծում եմ՝ մեկ կարևոր դերակատարում ունեցող անձին պետք է հիշել, որը օրինակ պետականության ամրության տեսանկյունից՝ բանակի, ոստիկանության, անում է հայտարարություն․ «Չեք պատկերացնի հոգիս ոնց է փառավորվում, երբ որ իմացա ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ եք խլել»։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Կարծում եմ՝ չենք կարող չմոռանալ, որ հենց 2008 թվականին այդ նույն ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ խլելու զանգվածային անկարգությունենրի համար հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանը դատապարտվել էր ազատազրկման»,- հիշեցրեց Վարդևանյանը։
Նար խոսքով, նոյեմբերի 9-ի պատմության մեջ դրոշով և գերբով չի հիշվել, ակնարկել պատգամավոր Հայկ Սարգսյանի այն դիտարկմանը, թե այդ գիշեր իր սենյակից գողացել են․ «Նոյեբերի 9-ը մեր պատմության մեջ լինելու է ոչ թե դրոշի և գերբի, այլ օրինակ Շուշին հանձնելու, Հադրութը կորցնելու, հայրենիք կորցնելու և հազարավոր զոհեր ունենալու օր»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը