Տեղի է ունեցել ծանր հանցագործություն, ՀՀ սուվերեն տարածքի շատ հատվածներ Ադրբեջանի կողմից բռնազավթվել են, բայց երեք ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել և ինչու է թույլ տրվել, որ Ադրբեջանը մինչև երեք կմ առաջխաղացում ունենա: Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Հակոբ Արշակյանին:
Հակոբ Արշակյանն էլ ի պատասխան ասաց, որ տպավորություն է, թե բոլոր խնդիրների մեղավորը իշխանությունն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը