03 08 2021

Ունեցե՞լ եք համարձակություն ձեր ղեկավարին հարցնելու՝ իրեն առաջարկվե՞լ է ծրար․ Ղազինյան



Այսօր քննարկում ենք մեկի թեկնածությունը, ում կենսագրությունը աշխատանքային  սկսվել է Արտագիր գործերի փոխնախարի պաշտոնում։ Հետո իշխանության կողմից ներկայացված թեկնածուն ընտրվեց 7-րդ գումարման Ագային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Սեպտեմբերի  27-ից հետո 180 աստիճան փոխվեց ամբողջ մարտավարությունը և խորհրդարանական դիվանագիտության հարթակը, որը ոչ պակաս կարևոր հարթակ է, քան իրական դիվանագիտությունը, որը կա  ԱԳՆ-ում, դարձավ առանցքային կառույց, որը պետք է իրականացներ արտաքին խորհրդարանական դիվանագիտությունը։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը խոսելով ԱԺ փոխխոսնակի թեկանծու Ռուբեն Ռուբինյանի մասին։

«Քանի՞ խորհրդարան կամ քանի՞ հանձնաժողով է հայանպաստ հայտարարություն հրապարակել ադրբեջանական ագրեսիային, խորհրդարանական դիվանագիտության ինչպիսի հաջողություն է արձանագրվել այս մարդու ղեկավարած կառույցի կողմից պատերազմի ընթացքում Հայաստանի ազգային և պետական շահը  խորհրդարանական  հարթակներում  բարձրացնլու համար, իմ իմանալով զրո»,- ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով խոսակցութոյւններին թե ծրարաներով կաշառք-գումար է փոխանցվել Ղազինյանը նշեց․ «Հայաստանի գլխավոր հպարտ քաղաքացին այս ամբիոնից ճամպրուկով փողերի մասին էր խոսում, որը հաղորդում էր հանցագործության մասին, ո՞ւր է ընթացքը, ո՞ւր է մեկ գործ։ Ունեցել եք համարձակություն ձեր ղեկավարին հարցնելու իրեն առաջարկվե՞լ է  ծրար և նա ստացել է այդ ծրարը, թե՝ ոչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ