03 08 2021

Դուք նորից նվիրյալ չեք լինելո՞ւ մինչև աշխատավարձ չբարձրացնեն․ Կյուրեղյանը՝ Ռուբինյանին



Պարոն Ռուբինյան, երեք տարի առաջ երբ Ձեր թիմը եկավ իշխանության, այդ թվում նաև Դուք, ժողովրդին  խոստացաք էապես բարելավել նրանց կյանքի որակը, սեր ու համերաշխություն բերել մեր երկրին, կոռուպցիան արմատախիլ անել մեր երկրից  և որ ամենակարևորն է այդ ամենը անել որպես նվիրյալ ծառայելով հենց նույն ժողովրդին, արդյուքնում՝ համերաշխության փոխարեն սևերի ու սպիտակների բաժանում, կյանքի որակի բարձրացման փոխարեն վարկերի բարձրացում թե անհատների և թե երկրի մակարդակով, մահեր, կորուստներ․․․ բայց դուք պատերազմի ժամանակ անգամ պարգևավճար ստացաք, այս ընթացքում բարելավեցիք ձեր և ձեր շրջապատի կայնքը, բայց ոչ հանրության կյանքը։ ԱԺ-ում խոսքն ուղղելով իշխող ուժի պատգամավորին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Դուք էլ եք գտնո՞ւմ, որ Ձեր աշխատանքի դիմաց նորից աշխատավարձի բարձրացում է լինելու, թե նորից նվիրյալ չեք լինելու մինչև այդ աշխատավարձի բարձրացումները չլինեն»,- ասաց Կյուերղյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ