02 08 2021

Իշխանությունը չի թողնում, որ իրենց պարտականությունները իրացնեն ազգընտիր պատգամավորները․ Մամիջանյան



Ես ուզում եմ, որ քաղաքական մեծամասնությունը լավ գիտակցի՝ այս ամբիոնը քանի դեռ մենք այստեղ ենք, լինելու է բոլոր քաղաքական բանտարկյալների պաշտպանության ամբիոնը։ ԱԺ-ում իր ելությում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Այսօր, հաշվի առնելով, հարցի հրատապությունը, հաշվի առնելով այն փաստը, որ Ազգային ժողովի պատգամավորներին թույլ չեն տալիս իրականացնել իրենց գործառույթները, մենք խոսում ենք երկու քաղբանտարկյալների մասին, բայց առաջիկայում բարձրացվելու են այն բոլոր մեր ընկերների անունները, որոնք այս պահին ապօրինի պահվում են իրենց քաղաքական հայացքների համար»,- ասաց Մամիջանյանը։

Նա խոսելով, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի մասին, ներկայացերեց Սարգսյանի կենսագրականը և նշեց․

«Արթուր Սարգսյանը եղել է աշխարհազորային ջոկատների կազմակերպիչներից 44-օրյա պատերազմի ընթացքում։ Վերջին ընտրությունների արդյունքներից հետո շատ-շատերը դժգոհում էին, ասում էին ազգի հետ մի բան այն չէ, որ ընտրությունների արդյունքներն այսպիսինն են։ Ուզուոմ եմ մի բան շտկել, ազգի հետ ամեն ինչ նորմալ է, ազգը ընտրում է իրեն ներկայացնելու կռված և կռվող  տղերքին, այս իշխանություն կոչվածները չեն թողնում, որ իրենք դա անեն, չեն թողնում, որ իրենց պարտականությունները իրացնեն ազգընտիր պատգամավորները»,- ասաց Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ