02 08 2021

Կոմբինատում զմռսումները բացվել են, բայց կոմբիտանի վարչական մասը աշխատում է թերի․ Վահե Հակոբյան



Ես օրենքի պահանջից ելնելով հրաժարական եմ ներկայացրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամի պաշտոնից և օգոստոսի 1-ից կոմբինատի հետ որևէ կապ չունեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օրը ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, եթե իշխանությունը գնա ապօրինի քայլերի և փորձի իր վերահսկողության տակ վերցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը, ապա Կոմբինատի ղեկավարությունը կդիմի ադեկվատ քայլերի.

 «Այսինքն միջազգային դատարններով կվիճարկի: Դա դառնալու է մեծ պրոցես, որը ոչ մի լավ բան Հայաստանի համար չի բերելու: Մի բան է ցանկությունը, մեկ այլ բան է, թե ինչ կարող են իրենք իրականացնել: Զմռսումները բացվել են, բայց որքան տեղյակ եմ, համակարգիչները դեռ հետ չեն տվել, կոմբիտանի վարչական մասը աշխատում է թերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ