30 07 2021

Հողատու, կապիտուլյանտ․ ինչպե՞ս եք կանխելու իշխանությանը տրվող այս գնահատականները․ Հովսեփյան



Ինչպե՞ս են կանխվելու հանրության կողմից իշխանությանը տրվող այսպիսի գնահատականները՝ «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ», կամ ինչպե՞ս եք գնահատելու, օրինակ, տիկին Լենա Նազարյանի ասած՝ «իդիոտկա» արտահայտությունը։ Եթե նման բառերը չենք կարողանալու տանել այս օրենքի դաշտ, ապա ոչինչ չի լինելու։ Գոնե գրեիք, որ սեռական բնույթի հայհոյանքի մասին է խոսքը։ Ազգային ժողովում հայհոյանքը քրեականցնելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկամն ժամանակ հարց բարձրացրեց «Իմ քայլը» լքած պատգամավոր Սոֆյե Հովսեփյանը։

Ի պատասխան  ԱՆ նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց․ «Վստահ եմ, դուք էլ եք տարբերում, թե որոնք են քննադատությունը, հայհոյանքը, անձի արժանապատվությունը ոտնահարելը։ Առավելագույնս փորձել ենք ձեւակերպել այնպես, որ իրավական որոշակիության խնդիր չլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ