28 07 2021

«Վարչապետը ողջ-առողջ իր աշխատասենյակում նստած է». Մեր անհանգստությունը փարատեցին կառավարությունից

«Վարչապետը ողջ-առողջ իր աշխատասենյակում  նստած է». Մեր անհանգստությունը փարատեցին կառավարությունից

«Վարչապետը ողջ-առողջ իր աշխատասենյակում  նստած է», -Yerevan.Today-ի «խոր մտահոգությունները» փարատեցին Կառավարությունից: Իսկ ինչո՞ւ է լուռ, ինչո՞ւ չի արձագանքում Վարդենիսում տեղի ունեցած ագրեսիվ մարտական գործողություններին, զոհեր ու վիրավորներ կան, պաշտոնական Բաքուն նորից կոշտ պայմաններ է դրել Հայստանի իշխանության առաջ․ մեր այս ու նման բոլոր  հարցադրումների համար Կառավարության լրատվական ծառայության ներկայացուցիչը իր պշտպանական զինանոցում սուր պատասխան ուներ՝ «․..Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություններ է տարածել»:

Ի դեպ, Փաշինյանի տարօրինակ լռության ֆոնին խիստ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի բուռն արձագանքը՝ Վարդենիսում  տեղի ունեցողին: Նախագահն անգամ ազդվել  է  ու անմիջապես ընդհատել է Ճապոնիա կատարած այցն ու  Օլիմպիադայի դիտումը․ նա վերադառնում է  Երևան: Իհարկե՝ հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու Երևանում, գոնե այս անգամ օգտակար լինելո՞ւ է, թե՝ դարձյալ նույն ոճով։

Նշենք, այսօր լուսաբացից Գեղարքունիքի ուղղությամբ վերսկսած ու մինչև 12։30-ը տևած ագրեսիվ գործողություննների հետևանքով  առանցքային հենակետ է կորցրել հայկական կողմը, թեև նորից գրոհով վերականգնել է այն, և կրել է մարդկային կորուստներ: Ոչ պաշտոնական շրջանակները 6 հայ զինծառայողի զոհվելու մասին են ծրջանառում, մինչդեռ ՊՆ պտոնական խողովակով հայտնում են 3 զոհի և 4 վիրավորի մասին, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ