24 07 2021

Մենք այսօր ունենք Ռուսաստանին ենթարկվող, բայց ամենահակառուսական իշխանությունը․ Վարդանյան



Մեր հանրապետության վարչապետի պաշտոն զբաղեցնող թուրք ազգային գործիչ Փաշաևը խոստումներ ունի տված թե’ Արդբեջանին, թե’ Թուրքիային, որը պետք էր իրականություն դառնար ընտրություններից անմիջապես հետո, բայց հիմա խուսափում է իր խոստումներից։ Dրա համար Հայաստանի տարբեր մարզերում նկատում ենք սահմանային լարում՝ փորձելով ստիպել նրան կատարել խոստումները Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը:

Արա Վարդանյանի խոսքով, ՌԴ-ին ձեռք չի տալիս, որպեսզի Հայաստանը կնքի հաշտության պայմանագիրը Ադրբեջանի հետ, քանի որ դրան կհաջորդի Ադրբեջանի պահանջը ՌԴ-ին դուրս բերել  խաղաղապահ ուժերն Արցախից։

«Մենք այսօր ունենք կարծես թե Ռուսաստանին  ենթարկվող, բայց ամենահակառուսական իշխանությունը, որ Հայաստանը երբևէ ունեցել է։ Ակնհայտ է, որ իշխանական տարբեր պաշտոնները զբաղեցնում են բացահայտ հակառուս մարդիկ»,- ասաց Արա Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ