22 07 2021

Վերջնանպատակը իշխանության զավթումը չէր, դեռ անելիք ունեն․ Կարինե Նալչաջյան



Եթե Երևանի փողոցներում այդպիսի բան է կատարվում, այն չի կարող վախի մթնոլորտ չստեղծել, իսկ այսօրվա իշխանություններին վախի մթնոլորտը համար մեկ բանն է, որ պետք է, քանի որ նրանց այս վերջին հաջողության, իսկ մեծ իմաստով խայտառակության մեր երկրի համար, հասան վախի, սարսափի մթնոլորտ տարածելու, մարդկանց ահաբելելու միջոցով: Այս մասին այսօր ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Հոգեբանը երկրում ստեղծված իրավիճակը համեմատում է իսկական բռնապետական երկրի հետ։

«Վախի մթնոլորտը վերջին երեք տարիներին գնալով էսկալացիայի է ենթարկվում, մենք մուրճ տեսանք, ահաբեկելու շատ դեպքեր։ Հեղափոխություն արեցին, եկան իշխանության, ժողովրդին մոլորեցրեցին, խաբեցին, թե ինչ արեցին, իրենք հասան իրենց նպատակին։ Ո՞րն է իմաստը, որ այդ իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը մտնում է ուղիղ եթեր ու սկսում մարդկանց ահաբեկող բաներ ասել։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ զուտ իշխանատենչություն, միայն աթոռներ գրավելու նպատակը դեռ ամբողջը չէր իրենց համար։ Իրենք ունեն նաև այլ նպատակներ»,- նշեց Նալչաջյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ