22 07 2021

Սա հատուկ վերաբերմունք է Ռուսաստանի նկատմամբ՝ հակառակ պատկերով․ Քոչարյանը՝ ԵՄ-ի գումարային աջակցության մասին



Մենք պետք է համեմատենք, թե ինչ գումարներ են ստանում մյուս երկրները, որոնք օտվում են նոր հարևանության ծրագրից՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, ըստ բնակչության համամասնությամբ համեմատելով կհասկանանք, դա ծրագրի մի մասն է, թե հատուկ վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ։ Այս մասին երեք հեռուստաընկերություններին տված  հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, անդրադռանալով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամարդվող 2,6 միլիարդ եվրո աջակցությանը։

«Տեսնում եմ, որ այստեղ փորձ է արվում ներկայացնել որպես հատուկ վերաբերմունք, մինչդեռ ես կասեի հատուկ վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ՝ հակառակ պատկերով։ Տպավորություն է, որ այստեղ կան աշխարհաքաղաքական նպատակներ։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը միշտ ուշադիր են եղել ժողովրդավարական գործընթացների հանդեպ, բայց երբ դրամաշնորհի հայտարարություն են անում վարչապետի պաշտոնակատարի այն խոսքից հետո, թե բոլոր պետական ծառայողներըէ կիսեն իշխող ուժի տեսակետները, սա ինձ համար անհասկանալի է։ Միայն ԽՍՀՄ ժամանակ էր, որ պաշտոնյաները պետք է համամիտ լինեն իշխող կուսակցության գաղափարախոսությանը, բայց այն ժամանակ գաղափար կար, հիմա իզմեր չկան, գաղափարախոսություն չկա։ Այս պարագայում խոսել ժողովրդավարության մասին և լրացուցիչ գումարներ տալ, այստեղ հստակ կա աշխարհաքաղաքական երանգ։ Բայց այն, ինչ տնտեսության ոլորտ պետք է գնա, շինրարարության, փոքր ու միջին բիզնեսի զրագացման համար իհարկե ողջունելի է»,- նշեց Երկրորդ նախագահը։

Դիտարկմանը, թե ինչպես պետք է մեզ դրսևորենք, որ մեր սուբյեկտայնությունը երևա, Ռոբերտ Քոչարյանը նկատց, որ պետք է վերականգնենք մեր սուբյեկտայնությունը, բայց մինչև հիմա չի տեսնում որևէ քայլ, ուրն ուղղված է այդ նպատակին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ