22 07 2021

Ինչու է պարտվել «Հայաստան» դաշինքը. Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը



Բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել։ Սա այն հարցն է, որ հուզում է ոչ միայն ինձ այլև շատ-շատերին` և՛ հոգեբաններին, և՛ քաղաքագետներին և՛ ընդհանրապես մարդկանց, որոնք հետաքրքված են հասարակական կյանքով, բայց այնուամենայնիվ այստեղ 3 գործոն է որոշիչ եղել: Այս մասին երեք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն  հարցին, թե ինչու պարտվեց դաշինքը:

«Առաջինը` դա հին և նոր, որոշակի դասակարգային նաև երանգներով, հայաստանցի- ղարաբաղցի և ոնղց որ այդ հինն ու նորը այսպես իրար կպել են, զուտ հասկանալի պատճառներով և ևս մեկ հանգամանք:  Երբ որ մենք ասում էին արժանապատիվ խաղաղություն և մեր ժողովրդի մի հատվածը, որը հաշտվել է այդ պարտության հետ , այս արժանապատիվ խաղաղության մեջ նույնիսկ վտանգ էին տեսնում, որ այս մարդիկ անելու են ինչ-որ քայլեր արժանապատվությունը վերականգնելու համար և այդ քայլերը կարող են վտանգավոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկյունից: Եվ ամենակարևորը, որ այդ սարսափը մեր ժողովրդի գլխին բերած քաղաքական ուժը այդ սարասափի շահառու է դարձել: Սա իսկապես  թվում է` անտրամաբանական է, բայց սրա մեջ շատ խորը իմաստ կա ևս սոցիոլոգիայով զբաղվող մարդիկ կարող են բացատրել ձեզ, թե ինչպես է այս ամենը աշխատում»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ