![](/images/logo.png)
![](/templates/yerevantoday/images/logo_small.png)
Երևանն այսօր
Նոր ինքնաթիռը Բաքու են տարել Իտալիայի պաշտպանության նախարարն ու ԱԳ փոխնախարարը․ լուսանկարներ
26 06 24
![Նոր ինքնաթիռը Բաքու են տարել Իտալիայի պաշտպանության նախարարն ու ԱԳ փոխնախարարը․ լուսանկարներ](/media/k2/items/cache/a89b645f5a75f9d92bf02fc99fa778ca_XS.jpg)
26 06 24
Բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում։ Չեմ տեսնում իշխանության կողմից որևէ քայլ, որ ուղղված է բանակի մարտունակության բարձրացմանը, չկան այդ քայլերը։ Տպավորությունն այնպիսին է, որ սա առաջնահերթություն չէ իշխանությունների համար։ Երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին ՊՆ ոլորտում և լրագրողի դիտարկմանը, որ պաշտպանության նոր նախարարի անուն է շրջանառվում՝ Արշակ Կարապետյան, Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Բռավոր, շնորհավորում եմ, շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ։ Դուք լո՞ւրջ եք վերաբերում նման կարգի նշանակումներին։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ վերաբերվեն նման կարգի փոփոխությունների, չի կարծում, որ այդ փոփոխություններն ինչ-որ մտածված, լուրջ նպատակներ հետապնդող փոփոխություններ են։ Չկա, չի երևում սրա նպատակը։ «Փոփոխություն փոփոխության համար», նույն կադրային բանկով, վերափոխումներով իմիտացիա են ստեղծում, թե ինչ որ բան են անում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը