21 07 2021

Պարզ հարցեր օրվա իշխանական խմբակին. ՀՅԴ-ական տնտեսագետ

Պարզ հարցեր օրվա իշխանական խմբակին. ՀՅԴ-ական տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ, «Հայաստան» դաշինքում ընդգրկված Թադևոս Ավետիսյանը հարցեր է ուղղել իշխանություններին:

Նա, մասնավորապես, նշել է.

«1․ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 5,4 տոկոսով (էջ 33), սակայն ՀՀ դրամն արժեւորվել է շուրջ 10 տոկոսով։ Այս դեպքում․

«Ինչո՞ւ են շարունակական աճում սննդամթերքի գները, հատկապես՝ ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքներինը, որի միջին տեմպը մեր երկրում շուրջ 2 անգամ գերազանցում է միջազգային շուկաներում արձանագրվածին»։

2․ 2020 թվականի հունիսի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 9 տոկոսով (էջ 5), իսկ այս ընթացքում չեն ավելացել թոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։ 2021 թվականի հունվար-մայիսին՝ 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ միջին աշխատավարձն էլ աճել է սննդամթերքի գնաճից 2 անգամ պակաս չափով՝ ընդամենը 4,4 տոկոսով (էջ 77):

Այսինքն՝ քաղաքացիների իրական եկամուտները հետևողականորեն նվազում են, իսկ մեր երկրի տնտեսության ազատ անկումը շարունակվում է։

Այսպիսով հարցը․ «Այս մասին զեկուցե՞լ են «վոժդին»։ Մտածու՞մ է, թե՞ ․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ