20 07 2021

Ազգովի ոչնչանանք, հայրենիք կորցնենք, մենակ թե Քոչարյանը չգա․․․ Միհրդատ Մադաթյան

Ազգովի ոչնչանանք, հայրենիք կորցնենք, մենակ թե Քոչարյանը չգա․․․ Միհրդատ Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեր թշնամին ակտիվ կրակում է Երասխում՝ Երևանից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Սոթքում նույնպես հանգիստ չի եղել այս գիշեր։ Իսկ ի՞նչ են անում օրվա իշխանությունները՝ դե իհարկե երբ նրանք ասում էին «ապագա կա՛», ի նկատի ունեին հենց այս ապագան։ Բայց դե դուք մի անհանգստացեք։ Կարևորը Քոչարյանը չգա։ Կգա... «Կթալանի», թե երբ էր թալանել... Ի՞նչ էր թալանել... Ի՞նչ ունեիք, որ թալանել էր՝ Ձեր սառնարանում մնացած 10 ձվի կե՞սը... 

Բայց դուք պինդ եղեք։ Թուրքը Ձեզ չի թալանի։ Նա ձեզ ստորացնելու է... Ձեր կանանց՝ ունենալու է... Ձեր գերեզմանները ավիրելու է... Ձեր տներն է մտնելու ու առավոտները նամազի ձայներ եք լսելու... Ոչինչ, չնեղվեք, կարևորը՝ Քոչարյանը չգա։ Քոչարյանը որ գար իհարկե նման բան չէր կարող լինել, Դուք էլ եք համոզված, բայց դե...

Կրկին ռազմական ընդհարում է սպասվում։ Կրկին Ձեր երեխաները զոհվելու են... Երեխաները վիրավորվելու են և նրանցից շատերը մինչև կյանքի վերջը մնալու են անդամալույծ... Բայց դե ոչինչ, կարևորը՝ Քոչարյանը չգա։ Քոչարյանը որ գար իհարկե նման բան չէր կարող լինել, Դուք էլ եք համոզված, բայց դե...

Ամենաուշը օգոստոսից իսպառ բացակայելու է ոռոգման ջուրը և Ձեր դաշտերը չորանալու են։ Ձմռանը դիմակայելու պաշարներ չեք ունենալու... Այդ ընթացքում Սևանի մակարդակը իջնելու է (ի միջի այլոց արդեն ԱՆՆԱԽԱԴԵՊ իջեցրել են)... Դաշտերը չորացած... Գյուղերը աղքատ... Բայց դե ոչինչ, եթե նույնիսկ սոված մնաք և Ձեր երեխաների տարրական կարիքները չկարողանաք հոգալ, կարևորը՝ Քոչարյանը չգա։ Քոչարյանը որ գար իհարկե նման բան չէր կարող լինել, Դուք էլ եք համոզված, բայց դե...

Երևանի կենտրոնում մարդու են կրակում։ Երևանը դարձել է Չիկագո... Աննախադեպ թվով մահեր վրաերթից... Աննախադեպ թվով հանցագործություններ... Եվ «դուխով» գլխարկներով ինչ-որ դիլետանտներ (չէ, չեմ սխալվում, երբ նայում ես այդ վտիտ ու տկար, վախեցած աչքերով, ոչինչից բան չհասկացող հայացքով մանուկներին, միակ տպավորությունդ այն է, որ գոնե գլխարկի վրա գրված է «դուխով»), որոնք ավելի շատ ծաղրածուի տպավորություն են թողնում քան... Բայց դե ոչինչ, որ Ձեր ազգակիցներն են զոհվում, այն ազգակիցները, որոնք հրապարակում Ձեզ հետ միասին հեղաշրջում են արել, ովքեր Ձեր հետ ՔՊ են ընտրել, կարևորը՝ Քոչարյանը չգա։ Քոչարյանը որ գար իհարկե նման բան չէր կարող լինել, Դուք էլ եք համոզված, բայց դե...

Դոլլարի գինը անկում է ապրում, սակայն գնաճը շարունակում է իր սրնթաց վերելքը։ Աննախադեպ թանկ բենզին եք լցնում Ձեր մեքենան... Աննախադեպ թանկ կարտոֆիլ ու վարունգ գնում... Ու արդեն Ձեր վաստակած գումարը չի հերիքում ընտանիքին, իսկ երբ «նախկինները թալանում էին» հերիքում էր։ Հիմա շատ ավելի վատ եք ապրում երբ ձեզ խաբում են, թե չեն թալանում, քան այն ժամանակ, երբ Ձեզ խաբում էին, թե «նախկինները թալանում են»։ Բայց դե ոչինչ, կարևորը՝ Քոչարյանը չգա։ Քոչարյանը որ գար իհարկե նման բան չէր կարող լինել, Դուք էլ եք համոզված, բայց դե...

Ամեն ինչ ճիշտ է, ուղղակի մի հարց է իմ մեջ առաջանում՝ Ի՞նչ է արել Քոչարյանը, որ թուրքից ու Ձեր երեխայի մահից առավել սարսափում եք նրանից։ Միգուցե ազնիվ է եղել ու ստիպել է Ձեզ նույնպես ազնիվ լինե՞լ։ Միգուցե պատասխանատու է մոտեցել պետությանը, իր գործառույթներին, ու դա Ձեզ դուր չի՞ եկել։ Միգուցե պահանջկոտ է եղել, ու դա համահունչ չէ՞ Ձեր անկանոնակարգվածության հետ... Միգուցե սահմանները կուռ է պահել, իսկ Հայաստանի պատիվը բարձր, որը Ձեզ դուր չի՞ գալիս... Մի խոսքով ինքներդ Ձեզ հարց տվեք, մենակ չասեք այն ստանդարտ ու վաղուց հերքված ստերը 4 միլիարդի կամ ամեն ինչ ծախեցի մասին... Ուղղակի այդ հերքումներից հետո գոնե կարելի էր մտածել՝ ու՞մ էր անհրաժեշտ նախագահ Քոչարյանի մասին նման սուտ, շինծու, հորինածին և այլանդակ լեգենդներ հորինել։ Միգուցե հենց ադրբեջանցիների՞ն։ Բայց չմոռանաք, որ այդ ստերի հեղինակն ու դրանցով Ձեզ կերակրողը՝ Նիկոլ Փաշինյանն է։ 

#հայաստան_դաշինք

#հայաստան

#ռոբերտքոչարյան

#կրելու_ենք

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ