Փաշինյանը կործանելու է մեր պետությունը, ինքը վտանգում է և մեր պետության գոյությանը, և մեր ժողովրդի իրավունքն ապրելու իր հարազատ հողի վրա։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Համաժողովրդական շարժում է պետք նրանից ազատվելու համար։ Երբ որ շարժումը կառաջանա, առաջնորդներն էլ կառաջանան: Փրկիչ չկա, փրկիչ մի փնտրեք: Ուղղակի ամբողջ ժողովուրդը պետք է գիտակցի, թե այս ճանապարհն ուր է տանում, ոտքի ելնի: Այդ ժամանակ ինքնաբուխ կառաջանան և երիտասարդ, և հասակով ու փորձով առաջնորդներ»,- ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հակառակորդը կրակում հենց Երասխի հատվածում։
«Մի բանը շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի հարց էր, պատվո հարց էր եւ իրենք լուծում են այդ հարցը։ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, այլ ամբողջ թուրքախոս ժողովուրդների։ Ինչ իրենք անեն, կարող է անկապ թվալ առաջին հայացքից, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը